ԱԺ նախագահի աթոռին վերընկած անձնավորությունը Գորիս-Կապան ճանապարհը համարում է ադրբեջանական. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
ԱԺ նախագահի աթոռին վեր ընկած անձնավորությունը երեկ ասում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված որևէ խաթարում տեղի չի ունեցել: Այս մասին այսօր Ազգաին ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Այսինքն՝ ասում է, որ դա համարվում է ադրբեջանական տարածք՝ Գորիս-Ճակատեն և Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական այդ բուդկա-մաքսակետերի տեղադրումը: Հարց՝ ո՞վ է դա համարում՝ իրենց կիրթ Ալիևն է համարո՞ւմ: Զանգել են, հարցրել են, ասել է դա համարվում Ադրբեջան»,- հեգնեց Մկրտչյանը:
«Չորս հենակետի հետ կապված հարց է հնչեցվում, ասում է՝ չեն նահանջել, իրենք այդտեղից դուրս են եկել: Այսի՞նքն: Դրանից հետո ասում է՝ եթե ադրբեջանցիները հետ կգնան, եթե պետք լինի»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում