Սաակաշվիլին սկսել է արյուն փսխել
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացիություն ունի, երկուշաբթի երեկոյան սկսել է արյուն փսխել, սակայն բժիշկներին թույլ չեն տվել այցելել նրան, հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Դենիսովան հայտնել էր, որ Վրաստան է ժամանել Սաակաշվիլիին այցելելու համար։
«Տեղեկություններ կային, որ բժիշկների խորհրդի անդամ Նինո Շարաշենիձեն Վրաստանի իշխանություններին հայտնել է Միխայիլ Սահակաշվիլիի բուժզննմանը նոր անձնակազմ և բժշկական տեխնիկա ներգրավելու անհրաժեշտության մասին, քանի որ նա սկսել է փսխել»,- գրել է Դենիսովան իր Telegram–յան ալիքում։ .