Քանաքեռում սպանված Արտուշ Սիմոնյանի որդիները կալանավորվել են
Քանաքեռում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի, երեք որդիները։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։
Նշենք, որ այս պահին քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են միայն Տյուշի երեք որդիները։ Ինչ վերաբերում է ձերբակալված 19-ամյա երիտասարդին և Տյուշի չորրորդ որդուն, ապա վերջիններս ազատ են արձակվել, նրանց մեղադրանք չի առաջադրվել։
Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։