Ձեզ բացակա չենք դնի․ Գարիկ Արարատի Աղասյան (տեսանյութ)
Սյունեցի Գարիկ Արարատի Աղասյանն ավարտել է Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում բաժինը: Եղել է սիրված և օրինակելի ուսանող:
2019թ.-ին ծառայության է անցել Ջրականում, եղել է դիպուկահար, արժանացել կրծքանշանների:
Կռվել է պատերազմի ամենաթեժ կետերում: Անգամ վիրավոր ժամանակ չի թողել պատերազմի դաշտն ու ընկերներին: Զոհվել է հերոսաբար:
Մանրամասները՝ տեսանյութում: