39-ամյա Զազան որոնվում էր հույն իրավապահների կողմից. նրան գտել են Բագրատաշենի անցակետում
Նոյեմբերի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Զազա Մ.-ն, որը հունիսի 22-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: