Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Հասարակություն

Եթե կա ցավ, ուրեմն կա խնդիր, որ բուժման կարիք ունի. Աշոտ Սոֆյան (լուսանկարներ)

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով ավելի բարդացած վիճակում։«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանի հետ օրթոպեդիկ խնդիրների՝ այդ թվում արթրոզների, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի մասին։

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի իրականացնում է սպորտային, կենցաղային, ավտովթարի հետևանքով առաջացած կոտրվածքների, հոդախախտերի (խոշոր հոդեր,վերին և ստորին ծայրանդամների հոդեր) կոնսերվատիվ և վիրահատական բուժում։ Վիրահատական միջամտությունները՝ օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, իրականացվում են նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Բարձր արդյունավետությամբ բուժվում են արթրոզները, արթրիտները, օսթեոպորոզները, օսթեոխոնդրոզները, հոդախախտերը, հետտրավմատիկ բարդությունները (օստեոմիելիտ, չսերտաճող կատարվում), կատարվում է նաև ոտնաթաթի դեֆորմացիաների և կեցվածքի շտկում:

Բավական հաճախ այս բաժանմունք դիմում են արթրոզ-արթրիտ ունեցող պացիենտները։ Այս հիվանդությունն արտահայտվում է ծնկան շարունակական ցավով։ «Ցավի պատճառը հոդերում տեղի ունեցող դեգեներատիվ փոփոխություններն են՝ աճառային շերտի մաշումը և բորբոքումը: Ի դեպ ցավն այնքան ուժեղ է լինում, որ խանգարում է անգամ քայլել։ Եթե վիրահատության ցուցում չկա (ներհոդային կոտրվածք առկա չէ), մենք կատարում ենք համալիր կոնսերվատիվ բուժում, որը կանգնեցնում է հոդաճառի քայքայման պրոցեսը և պահպանում այն այդ վիճակում։ Անհնար է մեկ այցով ու մեկ ներարկումով հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ։

Ներարկումները համադրվում են դեղորայքային բուժմամբ, սննդակարգի նշանակմամբ, քաշի վերահսկմամբ, մարզումներով, անհրաժեշտության դեպքում ֆիզիոթերապիայով: Բուժման կուրսը, կախված հիվանդության բարդությունից, կարող է տևել 2- 4 շաբաթ: Կատարվում է նաև արթրոսկոպիա՝ էնդոսկոպիկ միջամտություն, որի ժամանակ կատարվում են ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում և այլն: Իսկ եթե ուշ են դիմում, երկար դիմանում ցավին, տուժում է հոդի շարժողունակությունը, պարզապես չեն կարողանում ոտքը շարժել, և միակ փրկությունը դառնում է էնդոպրոթեզավորումը»,- պարզաբանում է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանը։ Բազմամյա փորձ ունեցող բժիշկը փաստում է, որ մարդիկ ավելի հաճախ ուշ են դիմում, որովհետև չեն սիրում բժշկի դիմել, պատրաստ է օգտագործել տարբեր քսուքներ, ժողովրդական միջոցներ, բայց բժշկի չդիմել․ «Հիշեք՝ եթե հոդում այդ պրոցեսը սկսվել է այն անդառնալի հետևանքներ է թողնում: Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը և կանգնեցնեք պրոցեսը, այնքան երկար կպահպանեք հոդը և կհետաձգեք էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը»:

Բժիշկ Սոֆյանի ղեկավարած բաժանմունք հաճախ դիմում են նաև օստեոպորոզ ունեցող պացիենտներ։ Օստեոպորոզը սիրտանոթային հիվանդություններից հետո առողջապահական խնդիրների շարքում գրավում է 2-րդ տեղը: Այն քրոնիկ զարգացող համակարգային հիվանդություն է, առավելապես ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո և ավելի հաճախ արտահայտվում է կանանց օրգանիզմում կլիմաքսից հետո: Օստեոպորոզի ժամանակ խանգարվում է ոսկրային զանգվածի նյութափոխանակությունը, ոսկրերը չեն ստանում համապատասխան քանակությամբ կալցիում, ոսկրային զանգվածը արդյունքում չի ամրանում և սկսում է քայքայվել՝ դառնալով փխրուն ու ցանցկեն: Օստեոպորոզի վտանգավորությունն այն է, որ չունի բնորոշ ախտանշաններ, որոնք կվկայեին պրոցեսի մեկնարկի մասին: Այն սովորաբար բացահայտվում է միայն տարբեր հատվածներում (հաճախ ազդրի, ողնաշարի) կոտրվածքի դեպքում։

Ցավոք, հենց կոտրվածքն էլ դառնում է վնասվածքաբան-օրթոպեդի դիմելու հիմնական պատճառ, ինչն արդեն բավական ուշացած փուլ է:

Եթե օստեոպարոզի դեպքում հիվանդությունը զարգանում է առանց ախտանշանների, ապա մյուս խնդիրը՝ օստեոխոնդրոզը, արտահայտվում է ցավով մեջքի շրջանում։ Այս հիվանդության ժամանակ միջողային սկավառակներում, հարակից հոդային մակերեսներին և ողնաշարի կապանային համակարգում: Միջողային աճառները բարակում են, ձևախախտվում, սեղմում նյարդերին:

«Կարելի է ասել այն դարի խնդիր է ու հանդիպում է երկրի բնակչության 80 տոկոսի մոտ և գլխավոր պատճառներն են կա՛մ նստակյաց կյանքը, կա՛մ ծանր ֆիզիկական աշխատանքը: Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները և անխուսափելի գենետիկ նախատրամադրվածությունը: Իհարկե, օստեոխոնդրոզի, ինչպես ոսկրային համակարգի հիվանդությունների մեծ մասի դեպքում վերջնական բուժումն անհնար է, որովհետև ոսկրերում կատարվում են անդառնալի փոփոխություններ: Բուժումների նպատակը դառնում է հիվանդության ընթացքը կանգնեցնելն ու ախտանշանները մեղմացնելը: Հիմնական բուժումը ներարկումներն են, որոնք զուգակցվում են, հանգստի ու աշխատանքային հիգիենայով (երկար, անհարմար դիրքով չնստել), ֆիզիկական վարժություններով»:
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք շտապ կարգով դիմում են նաև բաց ու փակ կոտրվածքներով։ Բաց կոտրվածքները ֆիքսում ենք արտաքին ֆիքսացիայի ապարատներով (Իլիզարովի, Հոֆմանի, ԱՕ)։ Իսկ փակ կոտրվածքները կարող են լինել ջնջխված, փշրված ոսկրեր։ Փակ կոտրվածքները հետազոտվում են ԷՕՓ (էլեկտրաօպտիկական փոխարկման) ռենտգեն սարքով, որի շնորհիվ կարողանում են կատարել ոսկրերի ճիշտ համադրում:

Դրանից հետո էլ իրականացվում է օստեոսինթեզ՝ մետաղական կոնստրուկցիաներով ֆիքսում։ Այս բաժանմունքը եզակի է նաև նրանով, որ մասնագիտացած է հետվնասվածքային բարդությունների բուժման մեջ։ Պատահում է, որ կոտրվածքը չի սերտաճում կամ սերտաճած ոսկրի շուրջ սկսում է զարգանալ օստեոմիելիտ՝ ոսկորի բորբոքում ու քայքայում: «Հետվնասվածքային բարդությունների պատճառները տարբեր են. օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված դեֆիցիտ, ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք, ոսկորի մեծ հատվածի կորուստ, ոսկրաբեկորների արյան մատակարարման խանգարումներ և այլն: Դրանք խանգարում են, որ ստեղծվի ոսկրակոշտուկ, արդյունքում առաջանում է կեղծ հոդ, որի շուրջ ցավ է զգացվում, խախտվում է վերջույթի ֆունկցիան, շարժումները դառնում են ոչ բնական: Բուժումը միայն վիրահատական է: Ֆիքսում ենք ոսկրաբեկորները ու փոխպատվաստում է կատարվում պացիենտի կոնքոսկրից կամ նման օտար մարմնով»:

Ցանկացած խնդիր, որով դիմում են այս բաժանմունք, լուծվում է արդիական արդյունավետ մեթոդներով, որոնք զուգակցվում են բաժանմունքի փորձառու մասնագետների հմտության հետ։ Մասնագետներ, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով․ «Լավ բժիշկ լինելու համար պետք է մարդկայնորեն հասկանալ հիվանդին, նրա վիճակը: Դա բուժման կեսն է: Եվ իհարկե քո գիտելիքների, փորձի ու հմտությունների ներդրմամբ նրան օգնես՝ անելով առավելագույնը»: