Նորվեգիայում հայտնաբերվել է դելտա շտամի նոր տարբերակ
Նորվեգիայում հայտնաբերվել է «դելտա» կորոնավիրուսի նոր շտամ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը։
«Փորձագետները կարծում են, որ նա ավելի վտանգավոր չէ, քան մյուսները, ինչպես նաև կարծում են, որ պատվաստանյութը հուսալիորեն պաշտպանում է նրանից», - ասվում հայտարարության մեջ։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է դեռ հունիսին։ Նոր շտամը տարածվել է ողջ երկրով մեկ և ստացել AY անվանումը։ Հնդկական շտամը («դելտա») հայտնվել է 2020 թվականի աշնանը։
Պարզվել է, որ այն ավելի վարակիչ է, քան մյուսները, և մինչև 2021 թվականի հոկտեմբերն այն դարձել է աշխարհում գերիշխողը։