Էրդողանը կայցելի Թեհրան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան կատարելիք այցի մասին։
«Ես կցանկանայի ավարտել աշխատանքը երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի վրա՝ նախագահ Էրդողանի մեր երկիր կատարելիք այցի շրջանակներում։
Հուսով ենք, որ համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի երկու նախագահների կողմից Թեհրանում»,- ասել է Աբդոլլահյանը։