ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ինչու են աղմկում Մակին ու Պելեն. Արմեն Ներսիսյանի ու Մարկոս Հարությունյանի մութ գործարքը՝ քաղաքապետի դեմ

Արդեն տևական ժամանակ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանն ու Արմեն Ներսիսյանը խոսքները մեկ արած՝ անդադար պտտվում են մեկ հարցի շուրջ և այդ մեկ հարցի անունը՝ «աղբահանություն» է: 

Իհարկե, այս խնդիրը վերջնականապես քաղաքում հանգուցալուծված չէ, բայց ասել, թե այսօր Երևանի թիվ մեկ խնդիրը աղբահանությունն է, մեղմ ասած, անկեղծ չենք լինի: Հատկապես այն դեպքում, երբ վերջին շրջանում, մայրաքաղաքի որոշ հատվածներում աղբամաններն ընդհանրապես չեն հասցնում լցվել:

Այդ համատեքստում արդեն, հիշյալ պարոնների շահագրգռվածությունը ինչ-որ տեղ կասկածելի է թվում: Խնդրին անդրադառնալով,  NEWSPRESS.am-ը փորձեց իր փոքրիկ «հետաքննությունն» անել...

Մեր ստացած տեղեկությունների համաձայն` Աջափնյակի բնակիչ ու նույն տարածքից ընտրված Մակի մականվամբ Մարկոս Հարությունյանը շատերին է խոստացել, թե կօգնի ապօրինի շինությունների համար քաղաքապետարանից թույլտվություն ստանալու հարցում:

Սակայն նրան ոչ միայն չի հաջողվել այս հարցում «լեզու գտնել» քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, այլև Մարկոս Հարությունյանի խոստումների հույսով սպասող շատ ապօրինի շինություններ քանդվեցին հենց նույն քաղաքապետի հրամանով: 

Ապօրինի շինությունների քանդման հողմապտույտի մեջ ընկավ անգամ ԲՀԿ շտաբը, քանի որ այն նույնպես կառուցապատման թույլտվություն չուներ:

Ու քանի որ քաղաքապետի հետ «գործարքը տապալվել» է, ուստի Մարկոս Հարությունյանը որոշել է հակահարված տալ՝ աշխատելով քաղաքապետի ու քաղաքապետարանի դեմ...

Նրան այս հարցում օգնության է հասել նաև Պելե մականվամբ Արմեն Ներսիսյանը, բայց իհարկե՝ ո՛չ գեղեցիկ աչքերի համար... Պարոնների բունտն ինքնանպատակ չէ...

Շրջանառվում են լուրեր, որ Մակին ու Պելեն համագործակցում են ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, ով հայտնի է Գռզո մականվամբ:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Արմեն Ներսիսյանն ու Մարկոս Հարությունյանը հանդիպել են Սուքիասյանի մերձավորներից մեկին, ով նրանց քաղաքապետարանում բարձր պաշտոնի տեքսով «ապագա է» խոստացել, եթե զբաղվեն Հայկ Մարությանի սև փիառով...

Ու քանի որ ԲՀԿ-ական այս երկու պաշտոնյան այլևս հույսեր չեն կապում իրենց ծնած ու սնած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ուրանալով նրա բարյացակամ վերաբերմունքն իրենց հանդեպ, շատ հեշտ «մութ» գործարքի են գնացել:

Մեզ հասած տեղկություններով՝ այս պարոններն իրենց «սիրտն են բացել» Սուքիասյանի մերձավորի մոտ՝ ասելով, թե ԲՀԿ-ն շանս չունի ու Ծառուկյանը չի մասնակցի հաջորդ ընտրություններին և պատրաստ են համագործակցության:

Իսկ թե ինչու են պարոններն սկսել աղբահանության խնդրից ու լծվել աղբահանության ՊՈԱԿ-ին քարկոծելու գործին, դա էլ իր բացատրությունն ունի:

Համենայնդեպս կան տեղեկություններ, որ չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի համար ՊՈԱԿ-ից հեռացված Արթուր Բաբայանը նրանց ընկերն է և հովանավորյալը...

Ինչ է արել Արթուրը...

Նա պարբերաբար, առանց ՊՈԱԿ-ի ղեկավարությանը տեղյակ պահելու, զբաղվել է կոմերցիոն տարածքների աղբահանությամբ, որն օրենքով անթույլատրելի է: Ասել է թե՝ առկա է օրենքի խախտում և ակնհայտ կոռուպցիա: 

Բացի այդքան, նա իր հովանավորների պարտադրանքով, «Նոյ» գործարանում տեղադրել է աղբամաններ և իր մեքենաներով իրականացրել աղբահանություն, որը դարձյալ օրենքի խախտում է:

Իսկ երբ այս չարաշահումները բացահայտվել են, Երևանի ավանգանու անդամ, «հարգարժան» Ներսիսյան ու Հարությունյան զույգը գնացել է ՊՈԱԿ և սպառնացել, թե՝ եթե մեր ընկերոջը փորձեք հեռացնել, դուք ևս կհեռացվեք...

Նրանք իրնեց սպառնալիքները հասցրել են մինչև վարչապետի վերահսկողության վարչություն ու ԱԱԾ... Թեև ստուգումները ՊՈԱԿ-ում, այդպես էլ, ոչ մի թերություն չեն բացահայտել...

Բայց սրանք հանձնվողներից չեն, ու եթե մերժում են ու մոռանում ժամանակին իրենց ճանաչում բերած ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին, ապա թերևս պատրաստ են ամեն ստորաքարշ միջոցի... 

Աղբահանության հետ կապված նրանց «ռմբակոծությունը» դեռ շարունակվում է, իսկ նրանց «քաջագործությունների» հետ կապված մեր հրապարակումները` ևս շարունակելի են...

Արմինե Մկրտումյան