Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 5 միլիոնից ավելի մարդ
Նոյեմբերի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 254 039 402-ի։ Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 354 701։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,115,352 մարդ, ապաքինվել է 229,711,971 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (47,916,190), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,447,536), 3-րդը՝ Բրազիլիան (21,957,967), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,561,099) և Ռուսաստանը (9,070,674)։