Ուժգին երկրաշարժ Իրանում. Տուժել է մոտ 100 մարդ
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի, հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով բժիշկներին։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։
«Այս պահին 10-ը հոսպիտալացվել են»,- գործակալությանը հայտնել է Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆաթիմա Նուրուզյանը, որտեղ տեղի են ունեցել ցնցումները։
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 մարդու թույլ են տվել տուն գնալ։ Կիրակի կեսօրին երկու երկրաշարժ է տեղի ունեցել ավելի քան 6 բալ ուժգնությամբ։ Նրանց էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա։
Արձանագրվել են մի քանի հետցնցումներ։