Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 1211 մարդ
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 38 420 նոր դեպք։
Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 27972 մարդ, մահացել է 1211 մարդ։
Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 109 094 դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 256 597 հիվանդ։