Լուկաշենկոն պատրաստ է փախստականներին ուղարկել Մյունխեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ փախստականներին կարող են ուղարկել Մյունխեն բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռներով, եթե Լեհաստանը հումանիտար միջանցք չտրամադրի։
«Եթե լեհերը հումանիտար միջանցք չտրամադրեն, նրանք կանխում են դա, մենք կարող ենք նրանց Բելավիայով Մյունխեն տանել: Ո՞րն է խնդիրը»,- Լուկաշենկայի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։
Նա նաև նշել է, որ Բելառուսը պատրաստ է տուն վերադարձնել այն փախստականներին, ովքեր մտափոխվել են Եվրոպա գնալու համար, սակայն նրանք հրաժարվում են տուն վերադառնալ։