ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

«Ես քո կաշին կքերթեմ»... դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են իր արած արտահայտությունների պատճառով

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ու դրա նախապատմության մասին՝ այն որակելով աննախադեպ որոշում:

ՀԿ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) գործունեության նկատմամբ իրականացվող մշտադիտարկման շրջանակում այս անգամ անդրադառնում ենք Խորհրդի կողմից կայացված մի որոշման, որն ըստ էության աննախադեպ է Խորհրդի պրակտիկայում: Խոսքը վերաբերում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշմանը (այսուհետ նաև՝ որոշում): Խորհրդի որոշմամբ Դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը, որի հիման վրա էլ հետագայում հարուցվել է կարգապահական վարույթ և համապատասխան միջնորդություն է ներկայացվել Խորհրդին:

Ի թիվս այլնի, նախարարը նշել է, որ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես, Դատավորի կողմից նման վարքագիծը տեղի է ունեցել թիվ ՏԴ/0030/06/20 դատական գործով 2020 թվականի հոկտեմբերի 10-ին և թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով 2020 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում:

Միևնույն ժամանակ Նախարարը միջնորդության մեջ ներկայացրել է Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունները, որոնք, պայմանավորված իրենց էությամբ, դասակարգվել են պայմանական խմբերի.

Դատավորի անկախ, անաչառ, անկողմնակալ լինելու պահանջը խախտող արտահայտություններ.

«վսյո, էս տղեն կալանավորվում ա», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «դու ինձ թև ու թիկունք էղի՝ թող էտ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «դու ազատություն ես ստանալու», «քննիչ-բան, դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞» և այլն:

Իր՝ որպես Դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա վարքագծի վերաբերյալ արտահայտություններ.

«մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ» և այլն:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա) նկատմամբ դիտողություններ, նրանց գործունեությունը գնահատող արտահայտություններ.

«էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «մզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», և այլն:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող ուղղված դիմելաձևեր.

«արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը»։

Դատական կարգադրիչին տրված հանձնարարություններ.

«պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը, ծխեմ», նաև ծխել է:

Դատավորը նաև հիշատակել և քննարկել է գործի հետ առնչություն չունեցող մի շարք թեմաներ:

Նախարարը նշել է, որ Դատավորը իրեն վերագրվող խախտումները թույլ է տվել դիտավորությամբ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը 26.10.2020թ. նիստի ընթացքում հայտարարել է, որ նիստի արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն դա իրեն ընդհանրապես չի անհանգստացնում:

Դատավորը, անդրադառնալով իրեն վերագրվող խախտումներին, նշել է, որ ինքը ենթադրյալ խախտումների ժամանակ ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, նաև այդ շրջանում անցել է որոշակի բուժում և դատարանում ունեցած իր ոչ ադեկվատ վարքագիծը ունեցել է բացառապես պաթոլոգիկ պատճառ:

Խորհուրդը, հիմք ընդունելով Դատավորի միջնորդությունը, կասեցրել է գործի քննությունը և նշանակել է դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննություն: Միևնույն ժամանակ Խորհուրդը գործի շրջանակում նշանակել է նաև դատահոգեբանական և դատաբժշկական համալիր ամբուլատոր փորձաքննություն:

Խորհուրդը սույն գործի շրջանակում կատարել է հետևյալ հարցադրումները.

արդյո՞ք թիվ ՏԴ/0030/06/20, թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի խախտումներ,

արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները Օրենքի իմաստով կարող են գնահատվել որպես էական կարգապահական խախտումներ:

Խորհուդը, անդրադառնալով դատավորների՝ հասարակության մեջ զբաղեցրած դիրքով պայմանավորված կարգավիճակի առանձնահատկություններին, նշել է, որ դատավորների կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:

Խորհուրդը, հաշվի առնելով համապատասխան իրավակարգավորումները և Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունները, գտել է, որ Դատավորի վարքագիծն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Միևնույն ժամանակ նշենք, որ Խորհրդի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը կանխորոշող որևէ հանգամանք չի հիմնավորվել, այլ կերպ ասած Դատավորի մոտ հայտնաբերված հիվանդություններն ու ախտաբանական փոփոխությունները անձի գիտակցական մակարդակի վրա ազդեցություն չեն ունեցել:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից վերագրվող խախտումները թույլ տալու առնչությամբ նրա մեղքին, ապա այս դեպքում ակնհայտ է, որ Դատավորը գործել է դիտավորությամբ՝ հիմք ընդունելով հենց միայն այն փաստը, որ նա նիստի ընթացքում նշել է, որ ձայնագրության հիման վրա իրեն կարող են հեռացնել աշխատանքից, սակայն դա իրեն չի հետաքրքրում:

Խորհուրդը վերոգրյալի համատեքստում գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները էական կարգապահական խախտումներ են և համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ:

Միևնույն ժամանակ Խորհուրդը հաշվի է առնել այն փաստը, որ 2021 թվականի մայիսի 6-ին կայացված թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ Դատավորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահահական տույժը:

Իսկապես Դատավորի կողմից թույլ տրված մի շարք արտահայտություններ (օրինակ՝ «կասես, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ») ակնհայտորեն տպավորություն են ստեղծում այն մասին, որ Դատավորն արդարադատություն իրականացնում է կամայականորեն՝ առաջնորդվելով ոչ թե օրենքներով, այլ անձնական ցանկությամբ կամ շարժառիթներով: Դատավորի կողմից նման վերաբերմունքը իր կարգավիճակով պայմանավորված անթույլատրելի է: Դատապարտելի է պետական համակարգում աշխատող անձանց կողմից, առավել ևս դատավորի կողմից, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, նման գործելակերպը և նման արտահայտությունները: Կարծում ենք՝ Խորհրդի այս որոշումը լուրջ ազդակ կլինի բոլոր դատավորների համար իրենց դիրքին և կարգավիճակին համապատասխան գործելու առումով: