Եվ կառավարությունը, և Համաշխարհային բանկը թվային աճպարարությամբ են զբաղվում
Համաշխարհային բանկը 2016թ-ի Հայաստանի տնտեսության համար կանխատեսել է 2.2 տոկոս աճ, այս անգամ ՀԲ-ի և կառավարության կանխատեսումները համընկել են. կառավարությունը ևս 2016թ-ի համար 2.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել: Newspress.am-ի հետ զրույցում հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցի և կառավարության կանխատեսումների ներդաշնակությանը, ասաց, որ և կառավարությունը, և Համաշխարհային բանկը թվային աճպարարությամբ են զբաղվում: Նա նաև նշեց, որ տնտեսական աճը որոշվում է մակրոցուցանիշներով. «Մեզ մոտ պետական պաշարները նվազում են, աղքատությունը աճում է, արտագաղթը աճում է, առևտրային հաշվեկշիռը վատանում է: Բոլոր ասպարեզներում նահանջ ունենք, սակայն միաժամանակ տնտեսական աճ ունենք»:
Ըստ Հ. Մեսրոբյանի, նման իրավիճակը նման է նրան, որ բժիշկը նայում է հիվանդին, տեսնում, որ նա բարձր ջերմություն ունի, ստամոքսը վատ վիճակում է, ունի այլ առողջական խնդիրներ, սակայն հիվանդին ասում է, որ ընդհանուր առմամբ հիվանդը առողջ է: Նա խորհուրդ տվեց նման կանխատեսումներին լուրջ չվերաբերել:
«Չի կարող պատահել, որ 39 աստիճան ջերմություն ունեցողը առողջ լինի: Հարություն Մեսրոբյանին նաև չէր հետաքրքրում Համաշխարհային բանկի և կառավարության անձնական հարաբերությունները: Եթե պարբերաբար հանդիպում են՝ հարաբերություններ կան, միայն չասեք, թե ինչ հարաբերություններ»,- հավելեց նա: