Խախտումները չարձանագրելու համար պարեկին փող առաջարկած անսթափ վարորդը բերման է ենթարկվել
Նոյեմբերի 12-ին` ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։ Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։