Մեր հայրենակցի հետ ամեն ինչ կարգին է և շուտով կլինի ազատության մեջ․ Նաիրի Հոխիկյան
Հայկական կողմում գրանտային լրատվամիջոցները և Փաշինյանական ռեժիմի ցուցումներով աշխատող մարդիկ արդեն խուճապ են տարածում, թե Շուշիի մոտ թշնամու վրա նռնակ նետած հայ տղամարդուն ռուսները հանձնելու են Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆաիրիՀոխիկյանը։
«Կեղծիք է։ Չկա այդպիսի բան։ Մեր հայրենակցի հետ ամեն ինչ կարգին է և շուտով կլինի ազատության մեջ, եթե, իհարկե, արդեն ազատության մեջ չի։ Վստահաբար։
Չի կարելի ամեն առիթով հայհոյել խաղաղապահներին։ Մեր ներքին ու արտաքին թշնամու ցանկությունն է հանել ռուսներին, որ նրանց փոխարեն թուրքը գա։
Մի՛ դարձեք թշնամու ձեռքին գործիք»։