Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը տեսակոնֆերանս կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 15-ին տեսակոնֆերանս կանցկացնեն, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Շարունակելով սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցը՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես պատասխանատու կերպով մոտենալ Միացյալ Նահանգների և Չինաստանի մրցակցությանը, ինչպես նաև կորոշեն համագործակցության ուղիները, որտեղ մեր շահերը համընկնում են»,-ասվում է Փսակիի գրավոր հայտարարության մեջ։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ առաջիկա առցանց հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը մտադիր է «հստակ և անկեղծորեն» ՉԺՀ-ի նախագահին փոխանցել Վաշինգտոնի մտահոգությունները՝ կապված ՉԺՀ-ի գործողությունների հետ։