Պարոն Ալիև, Ձեր խելամիտ ղեկավարությամբ, կարճ 44-օրյա ժամկետում վերջ դրվեց Ղարաբաղի օկուպացիային․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ողջ թյուրքական աշխարհի համար Ղարաբաղում օկուպացիայի դադարեցման կարևորությունը։
«Պարոն Ալիև, Ձեր խելամիտ ղեկավարությամբ կարճ 44-օրյա ժամկետում վերջ դրվեց Ղարաբաղի օկուպացիային։ Սա մեծ նշանակություն ունի ողջ թյուրքական աշխարհի համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն ամրապնդեց թյուրքականների միասնությունը։
Ես շատ ուրախ եմ, որ Իլհամ Ալիևին նվիրեցի թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը»,- ասել է Էրդողանը Ստամբուլում Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովում ելույթի ժամանակ՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։