Առանց հաց մնացած գյուղերի հացի մատակարարումը Գորիսի փոխհամայնքապետն է կազմակերպում․ ՔՊ-ն դրամահավաք է անում «կուսակցական կարիքների համար»․ Վրթանեսյան
Մինչ ՔՊ-ն դրամահավաք է անում «կուսակցական կարիքների համար», ադրբեջանցիների կտրած ճանապարհի պատճառով առանց հաց մնացած գյուղերի հացի մատակարարումը Գորիսի փոխհամայնքապետն է կազմակերպում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Հ.Գ. Հիշեցնեմ նաև, որ այս պահին բանտարկված են Գորիսի համայնքապետը և մյուս փոխհամայնքապետը»,- հավելել է Վրթանեսյանը։