Շուշիի մոտ աշխատող հայ մասնագետների վրա նոյեմբերի 8-ին կրակել ու մեկին սպանել է ազգությամբ թուրք զինվորականը. Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Շուշիի մոտ աշխատող հայ մասնագետների վրա նոյեմբերի 8-ին կրակել ու մեկին սպանել է ազգությամբ թուրք զինվորականը՝ անվանական զենքով։ Այդ պահին Շուշիում են եղել Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Ես չունեմ տեղեկություն, որ նույն օրը Շուշիում կազմակերպված հրավառության աղմուկի մեջ Շուշիի Մոսկովյան և Պռոշյանի փողոցներում առնվազն երեք ադրբեջանցի զինվոր սպանվել է անհայտ կրակոցներից' խուճապ առաջացնելով թշնամու շարքում։
Չնայած որ ՀՀ քաղաքական իշխանությունը և հատկապես Նիկոլ Փաշինյանը պահանջում են ոչ մի կերպ չպատասխանել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային, Արցախում ամեն հայ զոհի համար թշնամին պատժվելու է առնվազն եռակի ավելի։ Տեղեկատվությունը չի հաստատվում պաշտոնապես»: