Պարզ չէ, թե կառավարությունը բյուջե 2016-ով ինչի է ձգտում
«Երկրի տնտեսական ծանր վիճակի առաջնային պատճառը քաղաքական է: Ուժեղ իշխանություն է պետք, որ քաղաքական կամք ունենա և միջոցառումներ իրականացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երևանի նախակին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ ` ներդրումային, մրցակցային միջավայր է անհարժեշտ տնտեսական գործունեության համար:
«Իշխանությանը պետք է այնպիսի հասարակություն, որտեղ պայքարող չլինի, իրենց սոցիալական հարցերով զբաղվեն և քաղաքական հարցերով զբաղվող չլինի», – մանրամասնեց Վահագն Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի` 2016թ.-ի ընդունված բյուջեով էլ ինքն այդ հեռանկարը չի տեսնում`«Ես չեմ տեսնում՝ ինչ է ուզում անի կառավարությունն այս բյուջեով, որ կհանգստացնի, որ 2016թ.-ին 2 տոկոս աճ կլինի, բայց 2017թ.-ին արդեն այդ աճը կկազմի 5 տոկոս»: