«Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել Դեմբելեին
Անգլիական «Լիվերպուլ»-ը շարունակում է իր հետաքրքրությունը «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի շուրջ։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ Դեմբելեն դեռևս չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Ընդգծենք, որ Յուգեն Կլոպպն անձամբ է ցանկանում ֆրանսիացուն տեսնել իր թիմում։