Իսկոն մոտ է Մադրիդի «Ռեալը» լքելուն
Մադրիդի «Ռեալի» իսպանացի փլեյմեյքեր Իսկոն մոտ է ակումբից հեռանալուն։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը տեղ չունի Կառլո Անչելոտիի ծրագրերում և ակումբը մտադիր է ձմռանը վաճառել նրան, քանի որ արդեն իսկ ամռանը լրանում է Իսկոյի պայմանագրի ժամկետը։
Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։