Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական դատավորի բուն առաքելությունը. Հայրապետյանի փաստաբանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին
ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու գրել.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։
Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»։
Ավելի վաղ, NEWSPRESS.am-ը տեղեկացրել էր, որ Ջանիբեկ Հայրապետյանն ազատ արձակվեց: