Գևորգ Փարսյանի հետ իմ առաջին ծանոթությունը եղել է կռվով, հետո համոզվեցի, որ իր հողը սիրող լավ հայ է. Նաիրա Զոհրաբյան
Գևորգ Փարսյանի հետ իմ առաջին ծանոթությունը եղել է կռվով։ Երբ թուրքը հասել էր Կապանի օդանավակայանի մատույցները, ես որոշեցի կռվել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Գևորգ Փարսյանի հետ իմ առաջին ծանոթությունը եղել է կռվով։ Երբ թուրքը հասել էր Կապանի օդանավակայանի մատույցները, ես որոշեցի կռվել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։
Հետո արդեն պատերազմի ողջ ընթացքում ու պատերազմից հետո համոզվեցի, որ իր հողը սիրող լավ հայ է, ով իր գործն անում է լուռ, ով իր կռիվը տալիս է առանց լայվերի ու ֆոտոսեսիաների։
Կիրակի օրը Կապանը, որի ճանապարհին թուրքն արդեն իր մաքսակետն է դրել, ընտրելու է իր համայնքապետին։
Կապանում ես ունեմ հարազատներ ու համակիրներ, ունեմ ընկերներ։ Ու շատ եմ ուզում, որ կիրակի օրը ընտրեք Գեւորգին։
Որովհետև իր հետ կռվելուց անգամ ես տեսել եմ իր ցավը, իր վճռականությունն ու իր իրական դուխը»,- գրել է Զոհրաբյանը։