Աարոն Ռեմսին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձմռանը թիմ հրավիրել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է անգամ վճարել Ռեմսիի աշխատավարձի մի մասը։
Հավելենք, որ ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։