Չավին 2 ֆուտբոլիստի է դիտարկում՝ թիմի կազմը ուժեղացնելու համար
Կատալոնական «Բարսելոնա»-ի նորանշանակ մարզիչ Չավին արդեն իսկ դիտարկում է, թե ձմռանը ո՞ր ֆուտբոլիստներն են ուժեղացնելու թիմի հարձակվողական գիծը։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ Չավին ցանկանում է թիմ հրավիրել Դանի Օլմոյին և Ֆերան Տորրեսին։
Կատալան մասնագետը ցանկանում է հենց այս ֆուտբոլիստներով ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը։