Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Պատրաստ եմ մեկ անգամ էլ բեմից ընկնել, եթե դա քաղաքացիներին կօգնի ճիշտ ընտրություն կատարել. Արկադի Լալազարյանը՝ բեմից ընկնելու մասին (տեսանյութ)

Համացանցում տարածվել էին տեսանյութեր, որտեղ նոյեմբերի 12-ին, Կապանում կազմակերպված քարոզարշավի ժամանակ կապանցի հաղորդավար, դերասան Արկադի Լալազարյանը բեմից ընկավ ցած:

NEWSPRESS.am-ն ներկայացրել էր, թե ինչպես են 2 ՔՊ-ական «գահավիժում» բեմից և նշել, որ բեմահարթակին կանգնած ՔՊ-ականներից ոչ ոք, այդ թվում՝ Արկադի Լալազարյանի կողքին էր կանգնած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և ՔՊ ավագանու թեկնածու Էդիկ Հովսեփյանը, չօգնեցին նրան:

Ավելին, նրանք հանգիստ շարունակեցին իրենց ելույթները:

ԼՈՒՐԵՐ.com-ն էլ զրուցել է Արկադի Լալազարյանի հետ:

Վերջինս նշել է, թե լուրջ վնասվածք չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ բեմը բավականին բարձր էր. «Բարեբախտաբար, ընկնելուց լուրջ վնասվածքներ չստացա, միայն մի քանի քերծվածք եղավ, ոտքս մնաց ինչ-որ տեղ և ձեռքերով կարողացա սիրուն վայրէջք կատարել: Շատ ուժեղ անձրև էր տեղում, հատակն էլ այնպիսին էր, որ սահում էր և ոտքս սայթաքեց, գլորվեցի ցած՝ լիքը մարդկանց պատճառելով ծիծաղ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենին շատ նորմալ է վերաբերվում, անգամ, ինքն էլ մինչև այսօր ծիծաղում է:

Մեր այն հարցին, թե ինչու գործընկերները իրեն օգնության ձեռք չմեկնեցին և արդյոք վիրավորված է նրանց անտարբերությունից, նա պատասխանեց. «Գործընկերներս չմոտեցան ինձ, որովհետև հենց ընկա, բեմի հետնամասից նորից բարձրացա բեմ և շարունակեցի քարոզարշավը: Իրականում մարդիկ արդեն ուզում էին դադարեցնել քարոզարշավը, բայց ես հենց հասկացա դա, միանգամից բարձրացա բեմ, ասացի՝ ամեն ինչ կարգին է, շարունակե՛ք»,- ասաց Արկադի Լալազարյանը:

Նա նաև կատակել է, թե. «Պատրաստ եմ մեկ անգամ էլ ընկնել, եթե դա մեր քաղաքացիներին այս ծանր, բացասական մթնոլորտում դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ճիշտ ընտրություն կատարել»։