Աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի համար նվեր են. (տեսանյութ)
«Հայաստանը պետք է լինի նախահարձակ, Հայաստանը պիտի Ռուսաստանի առջև որպես բարեկամ-դաշնակցի դնի պահանջներ, պիտի բարձրացվի Նախիջևանի հարցը», – «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի համար նվեր են:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է Ռուսաստանի քաղաքական գործողություններով, որը ոչ մեկի ճաշակը չի հարցնում: Ռուսաստանն ունի երկու անկեղծ դաշնակից` Հայաստանը և Սիրիան: Ռուս-թուրքական հակամարտությունը տասնամյակներով կարող է գնալ: Իմ դիտարկումը թույլ է տալիս ասել, որ Այսրկովկասյան տարածաշրջանում բալանսը փոխվում է հօգուտ Հայաստանի»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում