Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Ֆրանկ Կեսսիեին
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Միլան»-ի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիին, հայտնում է El Nacional-ը:
«Բարսելոնա»-ն ի սկզբանե համարվում էր 24-ամյա խաղացողին ձեռք բերելու հիմնական թեկնածուն, սակայն նրանց նոր մարզիչ Չավին հետաքրքրված չէ Կեսսիեի ծառայություններով:
Ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանը կդառնա ազատ գործակալ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք այլ թոփ ակումբներ։