Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է գնել Ալեքսանդր Լակազետտին
Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունը ցանկանում է ձմռանը գնել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետտին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Լակազետտն իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և տրանսֆերը կարող է իրականանալ արդեն իսկ ձմռանը։
Հավելենք, որ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։