Սուտ է ասում «վարչապետ» կոչվածը, որ միջանցքային տրամաբանություն չկա․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Ինչո՞ւ եկավ այս իշխանությունը, ինչո՞ւ խաբեցին, ինչո՞ւ ասացին, թե խաղաղության դարաշրջան են սկսելու և ինչո՞ւ Հայաստանը դարձավ թատերաբեմ: Այս հարցադրումներով և դրանց պատասխաններով լրագրողների հետ հանդիպման էր եկել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա նկատեց, որ, եթե մարդիկ չսթափվեն՝ կկորցնեն այն մի կտոր հայրենիքը, որը թողեց մեզ այս իշխանությունը:
Անդրադառնալով Սյունիքի խնդրին, ՊՆ նախկին փոխնախարարը նկատեց, որ Սյունիքը դարձել է վտանգավոր բախման գոտի: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ լուրջ բախումների թատերաբեմ:
«Սուտ է ասում «վարչապետ» կոչվածը, որ միջանցքային տրամաբանություն չկա»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում