Լեհական բանակը բերվել է պարաստվածության բարձր մակարդակի
Լեհական բանակը, սահմանապահները, ոստիկանությունը և Բելառուսի հետ սահմանին գտնվող անվտանգության այլ ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության վիճակում, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Մեր սահմանապահները, լեհական բանակը, ոստիկանությունը և մյուս ծառայությունները գտնվում են առավելագույն պատրաստության վիճակում»,- մեջբերում է Լեհաստանի նախագահի խոսքերը՝ ՏԱՍՍ-ը։
Դուդան վստահեցրել է, որ Լեհաստանը կարող է հաղթահարել Բելառուսի հետ սահմանին տիրող ճգնաժամը։ «Ես մշտական կապի մեջ եմ մեր տարածաշրջանի երկրների ղեկավարների և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Նրանք ըմբռնումով և աջակցությամբ են վերաբերվում Լեհաստանի դիրքորոշմանը»,- ասել է քաղաքական գործիչը։
Հինգշաբթի օրը Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրանտների թիվը հասել է 5 հազարի, նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք են ունեցել, չորսը հոսպիտալացվել են։