Ասել ենք՝ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ. Փաշինյան (տեսանյութ)
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի իր խոսքում ասել է Նիկոլ Փաշինյանը նկատել է, թե բոլորն այսօր արդեն վստահ են, որ իրենց ձայնը չի կեղծվում:
«Ամենահեռավոր գյուղի իր տանը փակված քաղաքացին անգամ կարող է ասել, որ ընտրությունները հնարավոր չէ կեղծել»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելել է.
«Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»: