Թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչները կմատակարարի Ուկրաինան
Ուկրաինական Ivchenko-progress պետական ձեռնարկությունը և թուրքական Baykar Makina ընկերությունը համաձայնագիր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համար Ուկրաինայում արտադրվող շարժիչների մատակարարման մասին։ Պայմանագիրը ստորագրվել է Ստամբուլի SAHA Expo ցուցահանդեսում, հայտնում է Ukrinform-ը։
Ըստ Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Հալուք Բայրաքթարի՝ երկար տարիներ է, ինչ ընկերությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ Այսպիսով, թուրքական Akıncı անօդաչու թռչող սարքերն արդեն տեղադրում են Ivchenko-progress-ի արտադրած շարժիչները, սկսվել է դրանց սերիական արտադրությունը։ Ստորագրված համաձայնագիրը կնշանակի անօդաչու մարտական ինքնաթիռների արտադրության սկիզբը։
Ուկրաինական ընկերությունը կմատակարարի AI-322F շրջանցիկ տուրբոռեակտիվ շարժիչ՝ հետայրիչով։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։