Հունաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը
Հունաստանի Պառլամենտը ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն: Այս մասին հաղորդում է թուրքական sabah պարբերականը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, Հունաստանի վարչապետ Չիփրասի հետ հանդիպումից հետո մասնակցել է միացյալ նիստի: Նիստի ընթացքում Հունաստանի վարչապետը ելույթ է ունեցել և հայտարարել, որ այսուհետև «Պաղեստինի Ինքնավարություն» տերմինի փոխարեն օգտագործվելու է «Պաղեստին» տերմինը:
Ելույթից հետո Հունաստանի պառլամենտում քվեարկության է դրվել Պաղեստինի անկախության ճանաչման հարցը: Քվեարկության ժամանակ պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել և ճանաչել Պաղեստինի անկախությունը: