Ինչո՞վ էր հայտնի սպանված «Քանաքեռցի Տույը» (լուսանկար)
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերը Երեւանում սպանված Արթուր Ղազարյանը` «Քանաքեռցի Տույը» պարբերաբար քրեական պատմություններում հայտնվելուց զատ, հայտնի էր իր բիզնես գործունեությամբ։ Տավուշի մարզի Տավուշ գյուղից ներքեւ գործող ավտոգազալցավորման ճնշման կայանը(ԱԳԼՃԿ) պատկանում էր նրան։ Մեկ տարի առաջ Տույը վաճառել է Բերդ քաղաք կենտրոնում գտնվող «Ուտիք» հյուրանոցը, որի սեփականատերը, կամ՝ համասեփականատերն էր։
Լուսանկարում Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղի միջնակարգ դպրոցի շենքն է, որի առաջ հառնում է Տույի հոր՝ Հայկ Ղազարյանի կիսանդրին, դպրոցը շուրջ 15 տարի կրում է ծագումով Վերին Ծաղկավանից Հայկ Ղազարյանի անունը, թեեւ Հայկ Ղազարյանը ուսուցիչ չի եղել եւ այդ դպրոցում չի աշխատել; Դպրոցն անվանակոչվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թույլտվությամբ, ով այժմ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։ 2013թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քանաքեռցի Տույը Սերժ Սարգսյանին Դիլիջան քաղաք ուղեկցող անձանց մեջ էր։ Մամուլում գրվել է , որ 2021թ․ փետրվարին Տույը Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է մարտական զենքով, այդ պարգեւատրումը եղել է ՆԻկոլ Փաշինյանի պահանջով։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Բերդի տարածաշրջանից ստացված տեղեկությունների՝ Քանաքեռցի Տույը Բերդ համայնքում աշխատել է ՔՊ-ի օգտին։ Անցյալ տարի Տույը Երևանում մեծ առանձնատուն էր կառուցում»:

1