ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը:
Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
ԼՐԱՀՈՍ
19:27 • 11/11
Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն մի պայմանով
18:56 • 11/11
«Իրավիճակը լուրջ է սահմանի ամբողջ երկայնքով». Լուկաշենկոն Պուտինից օգնություն է խնդրել Միութենական պետության սահմանի առնչությամբ
youtube subscribe
18:31 • 11/11
Հակասում են շարիաթի օրենքներին. թալիբները փակել են Քաբուլի կինոթատրոնները (տեսանյութ)
18:17 • 11/11
Բայդենին հորդորել են արգելել նավթի արտահանումը բենզինի գների աճի պատճառով
18:08 • 11/11