Մենուա Հովսեփյանն այս պահին ինքնակամ գնում է Գորիսի ՔԿՀ՝ կալանավորվելու համար
NEWS.am-ի տեղեկություններով՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այս պահին ինքնակամ գնում է Գորիսի քրեակատարողական հիմնարկ՝ կալանավորվելու համար։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախագահությամբ Սեւակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը եւ կալանավորման որոշում է կայացրել։ Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։