Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Ընտրություններում 50 տոկոսից ավելի տոկոսի հաղթելու ֆենոմենը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Խորհրդային Միության կազմաքանդումի արդյունքում ստեղծված Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում այս տարիների ընթացքում կայացել են բազմաթիվ ընտրություններ, որոնցից որևէ մեկում գործող իշխանությունը պարտություն չի կրել: Սույնը ներհատուկ է նախկին ԽՍՀՄ-ը կազմած գրեթե բոլոր երկրներին: Առանձին բացառությունները պայմանավորված են դեմոկրատական աշխարհի հետ հաստատած խորը ինտեգրումով: Այս մասին գրել է ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը իր ֆեյսբուքյան էջում:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս Հայաստանում գործող իշխանության վերարտադրումը, հնարավոր է եղել ի հաշիվ մի շարք գործոնների, որոնք ներկայացնում ենք ստորև:

1․ Բյուջետայիններ։ Բյուջետային ոլորտում զբաղված աշխատունակ բնակչության մոտավորապես 15 տոկոսն ընտրությունների ժամանակ անխոս կատարում է ընտրություններին մասնակցելու և գործող իշխանությանը կողմ քվեարկելու իր ղեկավարի ցուցումը կամ, զինվորականների պարագայում, հրամանատարության ղեկավարությամբ ներկայանում է ընտրական տեղամաս։

Այս կատեգորիան պետծառայողներն են, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, ուսուցիչները, բժիշկները, բանակի ու ուժային կառույցների ներկայացուցիչները, այսինքն՝ նրանք, ովքեր ունեն մշտական աշխատանք, միջին աշխատավարձ, երաշխավորված ինչ-ինչ արտոնություններ։

Բյուջետային ոլորտում զբաղվածների գլխավոր մղձավանջը իշխանության հնարավոր փոփոխությունն է, ինչով էլ պայմանավորված է նրա հակվածությունն առ իշխանություն։ Նրանք իրենց ընտանիքների, համախոհների հետ միասին իշխող կուսակցության համար ընտրություններում ապահովում են ձայների շուրջ 20 տոկոսը:

2․ Օլիգարխներ: Այս կատեգորիայի տակ դիտարկված են նրանք, ովքեր տնտեսությունում, ֆինանսական աշխարհում ունեն մենաշնորհային դիրքեր, նյութական ահռելի միջոցներ և իրենց կոլեկտիվներով ու կլաններով պատրաստ են իշխանություններին հաճոյանալուն:

Այս կատեգորիայի լուրջ բաղկացուցիչ են նաև պետական լծակներից օգտվելու հոտն առած նորահայտ բիզնեսմենները, ովքեր նոր օլիգարխիաներ ձևավորելով`իշխող կուսակցության համար ապահովում են ընտրողների ձայների մոտ 5 տոկոսը:

3․ Իշխանությունների ֆանատներ (զոմբիներ), աղանդավորներ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: Այս կատեգորիան գործող առաջնորդին (ռեժիմին) ֆանատիկորեն հավատացող, կուրորեն ծառայող և կամ շնորհած արտոնություններից սնվող քաղաքացիներն են, ովքեր գործնականում հանդուրժում են, ներում իրենց կուռքի ցանկացած սխալ։ Այս կատեգորիան իր կուռքին ապահովում է ընտրողների ձայների շուրջ 3 տոկոսը (այս թիվը առավելապես վերաբերելի է վերջին համապետական ընտրություններին):

4․ Հակաքոչարյանականներ, հակասերժականներ։ Սրանք հասարակության այն մասն են (գերազանցապես` լևոնականներ), ովքեր ատում են ինչպես առաջինին, այնպես էլ՝ երկրորդին։ Սրանք մարդիկ են, ովքեր երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը, հասարակության մեջ ունեցած երբեմնի դիրքը, ազդեցությունը, դատապարտվել են, զրկվել են բիզնեսից, բախվել են սոցիալական անարդարությանն ու բյուրոկրատիային։ Կատեգորիան գործող իշխանություններին կայունորեն ապահովում է մոտ 5 տոկոս ձայն:

5․Նախընտրական հետապնդումներ, ճնշումներ: Նախընտրական մրցավազքում ազդեցիկ գործոն են դառնում նաև ընդդիմության առաջնորդների բանտարկությունները, նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը, այլ բնույթի հետապնդումները։ Շատերն աշխատում են հնարավորինս հեռու մնալ, մեկուսանալ հետապնդվող անձանցից՝ գործելով «շառից, փորձանքից հեռու» մտայնությամբ, պահպանելով չեզոք պահվածք ու վարքագիծ։ Բռնաճնշումների և սփռված վախի հետևանքով այդ մարդիկ չեն մասնակցում ընտրություններին կամ քվեարկում են հօգուտ իշխանության` դրանով իսկ մոտավորապես ապահովելով գրեթե 3 տոկոս ձայն:

6․ Հանցավոր ենթամշակույթ կրող անձինք: Ընտրությունների շեմին գործոն են դառնում, այսպես կոչված, քրեական հեղինակություններն ու օրենքով գողերն իրենց ազդեցության տակ գտնվող տարրերով։ Վերջիններս գրեթե ամբողջությամբ հակված են իշխանության կողմը։ Այս կատեգորիան իշխանության համար ապահովում է ձայների մոտ 4 տոկոս:

7․ Անտեսակետ, անսկզբունք, կրթական ցածր ցենզ ունեցող մարդիկ: Այս կատեգորիան բնակչության հարմարվող, հիմնականում աղքատ, օգնություններով ապրելուն վարժվածներն են։ Պարենային փոքրիկ տոպրակի կամ դրա դրամային համարժեքի դիմաց նրանք պատրաստ են քվեարկել հօգուտ ցանկացածի` ընտրությունների ժամանակ ապահովելով գրեթե 10 տոկոս ձայն:

8․ Դասալիքներ: Ըստ էության սրանք արժեհամակարգ չունեցող մարդիկ են, ովքեր ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից սովորաբար ներվում են: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ այս կատեգորիան ընտանիքի անդամների հետ կարող է ապահովել մոտ 3 տոկոս ձայն։

9․ Քաղաքական հնարքներ: Ընտրությունների նախաշեմին ստեղծվում են մանր կուսակցություններ, որոնք ձայներ փախցնելու իմաստով ազդում են ընտրական գործընթացների վրա: Հայաստանյան վերջին ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն, 4 դաշինք, որոնցից անցողիկ շեմը չհաղթահարածներն ըստ էության փոշիացրել են ձայների մոտ 20 տոկոսը։

Թվարկված ինը կատեգորիաների արդյունավետ օգտագործումն ու նրանց համընդհանուր մոբիլիզացիան ընտրություններում իշխանություններին անվերապահորեն ապահովում է ընտրազանգվածի ձայների 50-ից ավելի տոկոս: Հատկանշական է, որ անգամ այսպիսի տոկոսով ընտրվելու դեպքում, որը թվացյալ դեմոկրատական ընտրությունների արտահայտություն է, իշխող քաղաքական ուժի ղեկավարն իրեն զգում է երկրի տիրակալ, ինչն ուղղակիորեն վկայում է, որ մենք էապես հեռու ենք արևմտյան արժեքներից, ավելի շուտ արևելյան քաղաքական մշակույթի կրող ենք:

Այսպիսով կարող ենք փաստել, որ ընտրական գործընթացներով և կամ 40-50 տոկոսի աջակցությունն ունենալով` ընդդիմությունը փողոցային պայքարով չի կարող հասնել իշխանափոխության: Մեկնարկային այս դիրքերից փողոցային պայքար սկսելը բերելու է իշխանության հետ բախման, անիմատ արյուն թափելու, բռնաճնշումների։

Հեղափոխական ճանապարհով իշխանության գալը հնարավոր է բնակչության մոտ 70-80 տոկոսի աջակցությունն ունենալու դեպքում (այս թիվն իր մեջ ներառում է մարդկանց, ովքեր փողոց չեն դուրս գա, սակայն չեն հանդուրժում գործող իշխանությունը) կամ իշխանափոխության հանգեցնող որևէ այլ հայտնի եղանակով»։