Գործադիրը գումար հատկացրեց Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի նորոգման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 11-ի նիստում ընդունել է որոշում՝ Մ-2, Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Մ-8 Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան և Հ-72 /Մ-2/- Վահանավանք նախատեսված հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար:
Այս նպատակով կնքված 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ: Որոշմամբ առաջարկվում է կատարել վերաբաշխում՝ անհրաժեշտ գումարն ուղղելով նշված պայմանագրերի ֆինանսավորմանը: