ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Զինված ուժերում կարգապահության վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է նոր արտահերթ զեկույց բանակում կարգապահության և զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զեկույցը հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և ուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը:

Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» պետք է ուղեկցվի «ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ», իսկ այստեղ պետք է բացառվի «ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը»:

Զեկույցում առաջարկվում է ամուր կարգապահության ապահովման բանաձև՝ Գ + Պ - Վ = Կ, որտեղ «Գ»-ն լիազորությունների գրագետ կատարումն է (գրագիտություն), «Պ»-ն` ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցումը (պատասխանատվություն), «Վ»-ն` ոչ արժանապատիվ վերաբերմունքը ծառայակցի նկատմամբ (վերաբերմունք), իսկ «Կ»-ն` զինվորական կարգապահությունը: Սա է պրոֆեսիոնալ միջոցների իրականացմամբ զինվորական կարգապահության ամրապնդման ողջամիտ բանաձևը: Նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը։

Դրական տեղաշարժերի հետ միասին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից զորամասեր այցերի, Պաշտպանին հասցեագրվող բողոքների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել նաև խնդիրներ:

Օրինակ՝ շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը, որի արդիականությունը հատկապես պայմանավորված է այդ պաշտոնները զբաղեցնող անձանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթներով:

Անքննելի է, որ կարգապահության ապահովման հարցում զորամասերի իրավաբաններին վերապահված է բացառիկ դեր, իսկ ամենօրյա ռեժիմով զինծառայողների հոգեբանական վիճակին խիստ մասնագիտական մոտեցում և հատուկ ուշադրություն դարձնելու տեսանկյունից անփոխարինելի է հոգեբանների աշխատանքը:

Հետևաբար, հաստիքների համալրման խնդիրը հրատապ լուծում պահանջող է:

Զեկույցում առանձնացված են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, պրոֆեսիոնալ և որակյալ կադրերի պատրաստման, առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև նրանց համար կազմակերպվող դասընթացներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Ոլորտի խնդիրները գնահատվել են նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հետպատերազմյան վիճակի հաշվառմամբ: Զեկույցը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում կարգապահության որոշ խնդիրներ, տալիս է գնահատականներ և լուծման կոնկրետ առաջարկներ՝ նպաստելու համար իրավունքի գերակայության վրա հիմնված զինվորական կարգապահության ամրապնդմանը:

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից:

Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել զորքերում կարգապահության խնդիրներին առնչվող գրավոր և բանավոր բողոքները, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հաստատություններ Պաշտպանի ներկայացուցիչների արագ արձագանքման այցերը, սպաների և զինվորների հետ առանձնազրույցները, նրանց ընտանիքների հետ հանդիպումներն ու քննարկումները:

Զեկույցի շրջանակներում Զինված ուժերում կարգապահությունը ներկայացվում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ հատկապես ընդգծելով, որ ամուր կարգապահությունը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման երաշխիք է: