Կառավարության մոտից բերման է ենթարկվածների թիվը հասել է 33-ի. Ոստիկանություն
Կառավարության մոտից ոստիկանություն բերման է ենթարվել 33 քաղաքացի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ բերման է ենթարվել 16 անձ: