Շիրակի մարզից Ադրբեջանում 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)
Շիրակի մարզից ունեինք 62 գերեվարվածներ, նրանցից վերադարձել են միայն 29-ը, 33 հոգի դեռևս գերեվարման մեջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին` Շիրակի մարզից գերեվարվածներից քանիսն են վերադարձել և քանիսն են շարունակում մնալ Ադրբեջանում:
Նրա խոսքով, վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է, իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ, նախօրեին մեկ այլ ձևաչափով հանդիպում է եղել։
«Այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, վարչապետի աշխատակազմի հետ արագ կոմունիկացրել ենք և այդ գումարների հարցը լուծվել է»,-ասաց Բաղդասարյանը: