Ռամոսը կդառնա «ՊՍԺ»-ի առաջատարն ու ավագը. Ժերոմ Ռոտեն.
Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը կարծում է, որ պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է դառնալ «ՊՍԺ»-ի առաջատարը։
«Ռամոսը կդառնա այս թիմի իսկական առաջատարը և պետք է դառնա թիմի ավագը։ Բոլորը գիտեն, որ նա հաղթել է ամեն ինչ։ Նա իր հետ տարավ թիմի խաղացողներին։ Օրինակ՝ նա կերպարանափոխեց Վարանին։ Վստահ եմ, որ Ռամոսի ներկայությունը հայտացուցակում կհանգստացնի Կիմպեմբեին»,- ասել է Ռոտենը:
Հիշեցնենք, որ Ռամոսը փարիզյան թիմին է միացել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որպես ազատ գործակալ: Մինչ այժմ նա ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզյան ակումբի կազմում։