Նախկին մարզպետի հետ կապված որևէ դժգոհություն քաղաքական թիմում չկա. Նազելի Բաղդասարյանը՝ իր մարզպետ դառնալու մասին (տեսանյութ)
Իմ մարզպետ դառնալու գործընթացը տրամաբանական շարունակությունն է նրա, որն ունեցել ենք ընտրությունների ելքով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը:
«Այն որոշակի բացթողումները, որոնք եղել են ոլորտում, կկարողանամ հակամարգել եւ ունենալ լավագույն արդյունք: Նախկին մարզպետ պարոն Հարությունյանի հետ կապված որևէ դժգոհություն քաղաքական թիմում չկա: Դրա վառ ապացույցն է, որ նա հիմա ՏԿԵ փոխնախարար է նշանակվել»,-ասաց նա: