«Նյուքասլ»-ը ցանկանում է հաջորդ ամառ անվճար պայմանագիր կնքել Ինսինյեի հետ
«Նյուքասլը» հետաքրքրված է «Նապոլի»-ի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Անգլիական ակումբը հետևում է 30-ամյա իտալացու պայմանագրային իրավիճակին և պատրաստ է ամռանը պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ազատ գործակալի կարգավիճակով։
2021/22 մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլի»-ի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։