Թուրքիան հինգերորդ սերնդի հարվածային կործանիչների սերիական արտադրությունը կսկսի 2028 թվականին
TF-X կործանիչը, որը պատրաստ կլինի 2022 թվականին, սերիական արտադրության մեջ կմտնի 2028 թվականին։ Այս մասին CNN TÜRK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թեմել Քոթիլ ընկերության գլխավոր տնօրենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ թուրքական օդատիեզերական TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը 2022 թվականին կավարտի աշխատանքը հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագծի վրա, իսկ 2028 թվականին մտադիր է անցնել զանգվածային արտադրության։
Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 18-ին այս ինքնաթիռը կգործարկի իր շարժիչները։ «Մոտ հազար ինժեներներ աշխատում են նախագծի վրա, և մենք այժմ կարողացել ենք մտնել արտադրության փուլ: Մենք նախատեսում ենք սերիական արտադրություն սկսել մինչև 2028 թվականը: Սա 2020-ականների տեխնոլոգիական ինքնաթիռ է», - ավելացրել է նա: