ԱՄՆ զինվորականները չեն հրաժարվի Սևծովյան տարածաշրջանում իրենց ներկայությունից
ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն գործողություններ իրականացնել Սև ծովում, երբ դա անհրաժեշտ լինի, չորեքշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք կշարունակենք թռչել, օգտագործել նավերը և անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնել միջազգային օդային տարածքում և միջազգային ջրերում: Եվ մենք կշարունակենք դա անել: Եվ նույնիսկ այս պահին Սև ծովում կան մի քանի ամերիկյան ռազմանավեր», - հավելել է նա ճեպազրույցում:
Քիրբին բացատրել է, որ ինքը կարող է մեկնաբանել միայն Պենտագոնի անունից, այլ ոչ ողջ ՆԱՏՕ-ի կողմից։